Հունաստանը լազերային զենք է ստեղծել, որը 2-3 վայրկյանը մեկ անօդաչուներ է խոցում

Zenq

 Հունաստանում առաջին ռոբոտի գյուտարար Կոնստանտինոս Սուկոսը նոր դարաշրջանի լազերային զենք է ստեղծել, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի դեմ, գրում է The Greek City Times-ը: Աթենքում DEFEA 2021 պաշտպանական ցուցահանդեսում առանձնացված նորագույն զենքերից մեկը բարձր էներգիայով լազերային զենքն է, որը խոստանում է լույսի արագությամբ էներգիա փոխանցել: Զենքի հեղափոխական առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա վրա չի ազդում գրավիտացիան: Այն նաև հնարավորություն ունի հայտնաբերել պասիվ թիրախներ, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքեր,  նավեր, հրթիռներ և ուղղաթիռներ: «Այն լազերային ռոբոտային զենքի համակարգ է, որը 5-20 կիլոմետր հեռավորության վրա ֆոտոններ է արձակում», – բացատրել է Սոուկոսը: «Այն ունի հավասարեցման ավտոմատ համակարգ, նաև` յուրաքանչյուր երկու-երեք վայրկյանում թիրախին հարվածելու հնարավորություն։ Այն կառուցվել է անօդաչու թռչող սարքեր խոցելու համար։ Այսօր պատերազմում հաղթում կամ պարտվում ես ԱԹՍ-ներով։ Այնպես որ ապագան լազերային զենքերն են»,- ասել է նա։ Տաթև Ֆռանգյան

factor.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…