Հարգելինե՛րս, թույլ տվեք՝ իմ մտքերով կիսվեմ, որոնք հուսով եմ կօգնեն շատերին ուշադիր լինել. Սոֆյա Հովսեփյան

Sofya

 ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Հարգելինե՛րս, թույլ տվեք՝ իմ մտքերով կիսվեմ, որոնք հուսով եմ կօգնեն շատերին ուշադիր լինել։

Քիչ առաջ զրուցում էի ծառայող զինվորներից մեկի ծնողի հետ և հերթական անգամ ինքս ինձ համար ամրագրեցի, թե որքա՜ն պաշտպանված չեն զինվորները բանակում հետպատերզմյա իրենց ծառայության ընթացքում պետության կողմից և որքա՜ն ունեն պաշտպանվելու կարիք զորացրումից հետո պետություն֊հասարակություն հորձանուտում։

Հասարակությունը փոխվել է, այո՛, դա գնահատել է պետք, բայց փոխել է իր վերաբերմունքը զոհվածի ընտանիքի ու զինհաշմանդամություն ունեցող երիտասարդների նկատմամբ՝ առավել ուշադիր են, առավել հոգատար, առավել կարեկցող (թեև կարեկցանքը խանգարող երևույթ է), առավել ապրումակցող, և ինչու չէ՝ նաև շնորհակալ։

Բայց այդպես չէ զորացրված զինվորների և բանակում գտնվող, այս պահին ծառայող ու 44 օր պատերազմ տեսած և հետպատերազմյա ծանր ճանապարհ անցնող տղաների հանդեպ։ Գիտե՞ք, շատ բան պետք չէ իրենց, քան տարրական շնորհակալությունը։ Մեծ հաշվով իրենց ու մեր հայրենիքի համար են պայքարել, բայց գործել են շատերիս փոխարեն, շատերիս անգործության տեղը, շատերիս անտարբերության պատճառով կամ ոչ հեռատեսության հետևանքով։

Մենք դեռ պայքարներ ունենք անցնելու և էլի նույն մարդիկ են գործելու, մարդիկ,որոնք գիտակցում են հայրենիքի կարևորությունը և հայրենատեր են։

Շնորհակալ եմ, թե ծառայող զինվորներին ու իրենց ընտանիքներին, թե զորացրվող զինվորներին ու իրենց ընտանիքներին այսքանից հետո լուռ ու համբերատար զորացրման բերկրանքին սպասելու համար։

Բարի վերադարձ զորացրվողներին և խաղաղ ու անփորձանք ծառայություն բոլոր զինվորներին։ Դժվար ժամանակներ են, որոնք պետք է միասին անցնենք։

Ուշադի՛ր եղեք մարդիկ, ուշադի՛ր եղեք ու հարկ եղած պահին պարզ մեկ բառ ասեք։

Շնորհակալություն …

#Մտածեք…»,-գրել է նա

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…