2021-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի «ազատագրված տարածքներում» կկառուցվեն 3 միջազգային օդանավակայաններ. Ալիև

Odanavakayan

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ 2021-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի «ազատագրված տարածքներում» կկառուցվեն 3 միջազգային օդանավակայաններ:

Ալիևն ասել է, թե առաջին օդանավակայանը կլինի Վարանդայում (Ֆիզուլի), որը կգործարկվի մինչև այս տարվա վերջ, երկրորդը՝ Կավսականում (Զանգելան), հաջորդ տարի, երրորդը` Լաչինում, որն էլ պատրաստ կլինի 2023 թվականին: Ինչպես փոխանցում է panorama.am-ը, այս մասին գրում է Interfax.az-ը։

«Այսպիսով, Ադրբեջանում միջազգային օդանավակայանների ընդհանուր թիվը կհասնի 9-ի», — ասել է Ալիևը՝ կիրակի օրը Բաքվում ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ալիևն ասել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցության բացումը հետկոնֆլիկտային կարգավորման կարևոր խնդիրներից մեկն է և նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։

«Հաղորդակցությունների բացումը հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Բացի այդ, մենք սկսել ենք երկաթուղու կառուցում դեպի Հայաստանի սահմանը: Մենք պետք է մեր տարածքում դնենք ավելի քան 100 կմ հիմնական և երկաթուղային գծեր` մինչև Հայաստանի հետ սահմանը, իսկ Հայաստանի տարածքում՝  շուրջ 40 կմ», — ասել է նա:

 

Միևնույն ժամանակ, Ալիևը հավելել է, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը պետք է իրականացվի զուգահեռաբար:

«Տարածաշրջանի 4 երկրներ՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, լուրջ աջակցություն են ցուցաբերում այս մոտեցմանը։ Մենք Հայաստանից ակնկալում ենք միայն դրական պատասխան, բայց այս պատասխանը չպետք է ընտրովի բնույթ ունենա: Տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է միաժամանակ բացվեն, և այս հարցում չպետք է խտրականություն լինի», — ասել է Ալիևը։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…