Նախիջևանի ուղղությամբ թշնամու կրակից վիրավորվել է Երասխի համայնքապետը

Viravorvel e

 Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում [Նախիջևանի ուղղությամբ-ՌազմԻնֆո] Ադրբեջանի զինված ուժերը սրել է իրավիճակը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ թշնամու կրակից ուսի հատվածում վիրավորվել է Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը:

Համայնքապետը, ըստ լրատվամիջոցի, տեղափոխվում է Երևան։

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 19-ի ժամը 18:40-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական ուժերը գնդակոծել են հայկական դիրքերը, պարբերաբար կիրառել նաև ականանետեր:

«Համայնքապետը եղել է բլինդաժում: Կրակոցների ընթացքում վիրավորվել է, հավանաբար, բեկորներից»,-ասաց հիվանդանոցի տնօրենը:

Նրա խոսքով՝ համայնքապետը Արարատի հիվանդանոց է տեղափոխվել կեսգիշերին: Օղիկյանի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում:  Գիշերը, սակայն, նրան տեղափոխել են Երևան «Աստղիկ» բժշկական կենտրոն:

«Արմենպրես»-ը փորձեց տեղեկություն ստանալ նաև «Աստղիկ» ԲԿ-ից, սակայն հայտնեցին, որ չեն կարող տեղեկություններ տրամադրել:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story