Գործարկվել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» կայքը

kayq

 Գործարկվել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» անվամբ նոր կայքը: Նախաձեռնությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ինն է: 
Կայքի նպատակը 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում  և պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների, Արցախում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման և այլ թեմաների վերաբերյալ փաստական տվյալների ներկայացումն է մեկ ընդհանուր բազայում:
https://war.karabakhrecords.info  հասցեով գործող կայքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Կայքում ներկայացված են տեղեկություններ ռազմական գործողությունների, ռազմագերիների, Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված ցեղասպանության, ադրբեջանական ատելության խոսքի և  պատերազմում ներգրավված վարձկանների մասին: 
Կայքը դեռևս ամբողջացման փուլում է, շուտով բոլոր բաժինները կթարմացվեն: 
1lurer.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story