Թուրքիայում կատաղած ցուլը ներխուժել է սրճարան (տեսանյութ)

Culy

Թուրքիայում «Զոհաբերության տոնի» (Kurban Bayramı) ժամանակ խոշոր եղջերավոր անասունների փախուստի դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից:

Անկարայի Յենիմահալլե շրջանում ցուլը փախել է մսագործի մոտից՝ ստիպելով քաղաքացիներին կիլոմետրերով վազել իր հետևից: Փողոցներում խցանում է առաջացել, իսկ այն քաղաքացիները, որոնք ցանկացել են բռնել ցուլին, կոտոշահարվել են:

Ցուլի արկածներն այդքանով չեն սահմանափակվել. մտել է սրճարան՝ ահ ու սարսափ տարածելով քաղաքացիների շրջանում: Սրճարանում մարմնական վնասվածք է ստացել 4 մարդ:

Այս ամենն արձանագրել են սրճարանի անվտանգության տեսախցիկները: Ի վերջո, հաջողվել է ցուլին բռնել:

Հիշեցնենք, որ իսլամական աշխարհում «Զոհաբերության տոնի» ժամանակ «արյան գետեր են հոսում»: Մուսուլման հավատացյալները մորթում են խոշոր եղջերավոր անասուններ:

Ընդհանրապես այս տոնի ժամանակ, որը տևում է 4 օր, կենդանիներին մորթում են հատուկ զոհի համար նախատեսված վայրերում, ապա եփելով միսը՝ այն բաժանում են հարևաններին, մտերիմներին և աղքատներին՝ հուսալով, որ ալլահը կընդունի այդ զոհաբերությունը:

ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story