Ոչ ոք չի կարող Թուրքիային երաշխավորել, որ այդ երկիր չեն մտնի «Թալիբան» շարժման համակիրները. Վարդան Ոսկանյան

Voskanyan

 Թուրքիայում խիստ անհանգստացած են Աֆղանստանից փախստականների ահագնացող հոսքով, որը գրեթե անարգել անցնում է Իրանի տարածքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը:

 Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն, ըստ էության, Իրանը Թուրքիայի հանդեպ վարում է նույն այն քաղաքականությունը, որով Էրդողանը տարիներ շարունակ շանտաժի էր ենթարկում Եվրամիությանը՝ կապված իր տարածքով սիրիացի փախստականների հոսքի հետ։

 Սա այն դեպքերից է, երբ հայտնի առածի համաձայն՝ փոս փորողն ինքն է ընկնում սեփական փոսը, իսկ կոնկրետ այս պարագայում այդ «փոսում» կարող է պայթել նաև ռումբ՝ հաշվի առնելով թալիբների և էրդողանական վարչախմբի միջև լարված հարաբերությունները, որոնք կապված են թուրքական զինուժի՝ Քաբուլի օդանավակայանում մնալու հետ։

 Ըստ այդմ, որևէ մեկը չի կարող Թուրքիային երաշխավորել, որ փախստականների ալիքով այդ երկիր չեն կարող մտնել նաև «Թալիբան» շարժման համակիրները և փորձել պատասխան հարված հասցնել, դիցուք, Անկարայի օդանավակայանում»։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…