Եթե արևմուտքը հարց լուծող էր, թող ԵՄ անդամ Կիպրոսի հարցը լուծեր. Շարմազանով

ioj

 Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցից հետո մեր երկրում ակտիվացել են պրոարեւմտյան տրամադրությունները,թե Եվրոպան կամ մեծ հաշվով Արեւմուտքը մեզ կսատարեն։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել

Արեւմուտքը խնդիր լուծող էր,թող ԵՄ անդամ Կիպրոսի հարցը լուծեր, որի 38 տոկոսը թուրքերը 47 տարի է օկուպացված են պահում։

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցից հետո մեր երկրում ակտիվացել են պրոարեւմտյան տրամադրությունները,թե Եվրոպան կամ մեծ հաշվով Արեւմուտքը մեզ կսատարեն ։

Նախ նշեմ,որ եթե ԵՄ-ն խնդիր լուծող էր,թող ԵՄ անդամ Կիպրոսի հարցը լուծեր,որի տարածքի 38 տոկոսը թուրքերը 47 տարի է օկուպացված են պահում։

Եվ երկրորդ,նախօրեին Էրդողանը հայտարարել է,որ պատրաստ է Աֆղանստանում սատարել ԱՄՆ-ին ու ՆԱՏՈ-ին։

Հետեւաբար Թուրքիա- Արեւմուտք ընդհանուր շահերի ոչ թե բախում,այլ համադրում պետք է սպասել ու սին հույսեր չկապել Արեւմուտքից գործուղված «փրկիչների» հետ։

Հ.Գ. Մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը ,բացի մեզնից,այլ նախ եւ առաջ մենք ,եւ մեր փրկությունն էլ մեր մեջ պետք է փնտրել։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…