Ռուսաստանը կողջունի ԵՄ-ի միջնորդական ջանքերը Ղարաբաղի շուրջ բանակցություններում. Պեսկով

Peskov

 Ռուսաստանը պատրաստ Է ողջունելու Եվրամիության երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա համաձայնությունների իրագործմանը: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը. վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 «Եթե միջնորդական ջանքերը բերում են կայունություն, կանխատեսելիություն եւ օգնում են գոյություն ունեցող համաձայնությունների իրագործմանը, ապա դրանք կարելի Է միայն  ողջունել: Ամբողջությամբ վերցված այդ ուղղությամբ աշխատանքն ընթանում Է ոչ վատ»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրամիության երկրներից հնչած հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների եռակողմ ձեւաչափին մասնակցելու մտադրությունների մասին: 

 Պեսկովը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայամնավորվածություններին հնարավոր է եղել հասնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործադրած ջանքերի շնորհիվ: «Նա մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հիմա զբաղված ենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, կյանքի կոչման հարցերով»,- ասել է Պեսկովը: 

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…