Բագրատաշենի մաքսատան դիմաց․ Mercedes-ը բախվել է բեռնատար Volvo-ին, ինչի հետևանքով պայթյուն է առաջացել․ կա վիրավոր․

paytyun

 Այսօր, հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Բագրատաշեն» մաքսակետի հարևանությամբ բախվել են Mercedes և Volvo մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ի գազաբալոնը պայթել է, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։  Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Ապրիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։  Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ն է բախվել բեռնատարին։ 

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի 

shamshyan.com h

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story