Ադրբեջանին տնտեսական ցնցումներ են սպասվում, եթե շարունակի հիմնվել նավթի ու գազի վրա․ զեկույց

tntesutyun

 Էներգետիկայի միջազգային գործակալությունը նոր զեկույցում զգուշացնում է Ադրբեջանին ապագայում սպասվող տնտեսական նշանակալի ցնցումների մասին, եթե շարունակի ապավինել այդ երկրի տնտեսության հենասյուներ համարվող գազին ու նավթին, որն էլ իր տնտեսության հիմնասյունն է։ Գրում է Eurasianet-ը։ Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի հետխորհրդային զարգացումը, հիմնված էներգետիկ պաշարների ու եվրոպական շուկաներ տեղափոխման համար նոր խողովակաշարերի կառուցման վրա, հնարավորություն տվեցին 1995-2014 թթ-ին երկրի տնտեսությանն աճ գրանցել 2178 տոկոսով։ Սակայն, ինչպես նշվում է գործակալության 160 էջանոց զեկույցում, համաշխարհային էներգետիկ շուկաները արագորեն փոխվում են։ Արդյունաբերական զարգացած երկրները, որոնք Ադրբեջանից էներգետիկ ռեսուրսներ են ներմուծում, պարտավորվել են հասնել զրո արտանետումների մինչև 2050թ-ը՝ Փարիզի կլիմայական համաձայնագրով իրենց պարտավորությունների կատարման համար։ Սա նշանակում է, որ նավթի ու գազի սպառումը էապես կրճատվելու է։ Նույնիսկ միջազգային խոշոր նավթային ընկերությունները, ինչպես օրինակ BP-ը, որը Ադրբեջանի գազի և նավթի արդյունահանման ոլորտի առաջատարներից է, աշխատում է նվազեցնել ածխածնի արտանետումները՝դիվերսիֆիկացնելով այլընտրանքային էներեգիայի աղբյուրներով։ Գործակալությունը նշում է, որ սա նշանակալի մարտահրավեր է Ադրբեջանի համար։ Նավթն ու գազը կազմում են Ադրբեջանի արտահանման 90 տոկոսը և ձևավորում երկրի բյուջեի 60 տոկոսը։ Սա Ադրբեջանը խոցելի է դարձնում համաշխարհային շուկաների փոփոխության նկատմամբ։ Երբ էներգակիրների գները 2014-2015 թթ. -ին անկում ապրեցին, Ադրբեջանի տնտեսությունը ևս զգալիորեն տուժեց։ Ըստ Համաշխարհային բանկի՝ 2014 թ.-ի ՀՆԱ-ն 75 մլրդ դոլարից նվազեց 38 մլրդ դոլարի 2016 թ.-ին, որն էլ հանգեցրեց կենսամակարդակի կտրուկ անկման։ Նշենք նաև, որ Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը 2020 թ.-ին աննախադեպ ՝1․7 մլրդ մանաթի (շուրջ 1․02 մլրդ դոլարի) մաքուր վնաս է կրել։ Ընկերությունն իր տարեկան հաշվետվության մեջ ներկայացրել էր, որ 2020 թ․-ին ընկերության եկամուտները կազմել են 49 մլրդ 607 մլն մանաթ, մաքուր վնասը՝ 1 մլրդ 734 մլն մանաթ։ 2020 թ․-ին, 2019 թվականի համեմատ, SOCAR-ի եկամուտները կրճատվել են 40․8 տոկոսով։

Էմմա Չոբանյան

factor.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story