Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր. armenpress

cecum en

 «Արմենպրես»-ի ձեռքի տակ է հայտնվել հուլիսի 23-ին նկարահանված բացառիկ տեսանյութ Քարվաճառի սահմանային հատվածից, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը մյուսին դաժանաբար ծեծում:

Ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե իբր հակական կողմի դիպուկահարի կրակոցից նույն Քարվաճառի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայող է մահացել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին կրակահերթեր են գրանցվել հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։

Նշենք, որ տեսանյութում նույն այն մարտական հենակետն է, որտեղ էլ գրանցվել են կրակահերթերը:  

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…