Ռուսաստանը հույս ունի, որ ոչ ոք չի ցանկանա ստուգել ՀԱՊԿ-ի ուժը

HAPK i ujy

 Ռուսաստանը շահագրգռված է Աֆղանստանում խաղաղության հաստատման հարցում և ձգտելու է դրան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է ՀԱՊԿ շրջանակներում Կենտրոնական Ասիայի հարևանների հետ համագործակցության մասին՝ գրում է vesti.ru-ն:

«Մենք շատ վստահ ենք, որ ոչ ոք չի մտածի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի ուժը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ»,- շեշտել է Լավրովը:

Լավրովը նաև նշել է, որ Աֆղանստանի կառավարությունը ստեղծված իրավիճակում, որն առաջացել է ամերիկյան զինված ուժերի հեռանալուց հետո, պետք է մտածի ոչ թե իշխանությունը պահելու, այլ երկրի ապագայի մասին: Մասնավորապես, սկսել բանակցություններ թալիբների հետ, որոնք, ըստ որոշ աղբյուրների, արդեն վերահսկում են Աֆղանստանի տարածքի 70-80 տոկոսը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Թալիբանը» Աֆղանստանում խաղաղության պայման է համարել երկրի գործող նախագահ Աշրաֆ Ղանիի հրաժարականը և նոր կառավարության ձևավորումը: Սակայն շարժման ներկայացուցիչը ավելի ուշ հերքել է այդ լուրը:

1lurer.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…