Կիպրոսի մասին հայտարարությունից հետո Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարգավորվի. Հունաստանի արտգործնախարար

Hunastan

 Հունաստանի ու Թուրքիայի հարաբերությունները չեն կարող կարգավորվել Կիպրոսի հարցում Անկարայի կողմից միջազգային իրավունքի ոտնահարումից հետո՝ հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը: Այս մասին տեղեկացնում է Ahval գործակալությունը:

Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսին Հունաստանի արտգործնախարարը նշել է, որ իր ներկայությունը Կիպրոսում «խորհրդանշում է Կիպրոսի կառավարության, ժողովրդի, նաև՝ միջազգային  լեգիտիմության կողքին կանգնելու Հունաստանի կառավարության նվիրվածությունը»:

Օկուպացված Հյուսիսային Կիպրոս այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Կիպրոսում երկու պետություն ստեղծելու իր ցանկության մասին, որը հակասում է ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Եվրամիության ու ՄԱԿ-ի դիրքորոշումներին:  

1lurer.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…