Միանշանակ կարող եմ ասել, որ ՍԴ-ում տպավորիչ էին «Հայաստան» դաշինքի և մյուս դիմորդների փաստարկները. Ռոբերտ Քոչարյան

Pastarkner

 «Միանշանակ կարող եմ ասել, որ ՍԴ-ում տպավորիչ էին «Հայաստան» դաշինքի և մյուս դիմորդների փաստարկները։ Նիստի ժամանակ որևէ հակափաստարկ, որևէ հիմնավորում չլսվեցին։ Ցավոք, Սահմանադրական դատարանի որոշման մեջ էլ չկան պատասխաններ մի շարք հարցերի վերաբերյալ, որ մենք բարձրացրել ենք նիստերի ժամանակ։ Էլ չեմ ասում, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները բան չէին կարողանում ասել, իսկ դատախազությունը հանդես էր գալիս որպես կառավարության փաստաբան։ Ես չեմ հիշում Հայաստանի Հանրապետությունում որևէ ընտրություն, որտեղ այս ծավալի վարչական ռեսուրս է կիրառվել, չեմ հիշում ընտրություններ, որտեղ երկրի առաջին դեմքը ֆիզիկական հաշվահարդարի սպառնալիքներով հանդես գա ընդդիմախոսների նկատմամբ»,- երեք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…