Ժամը 22։11-ի դրությամբ Քարվաճառի շրջանում փոխհրաձգությունը շարունակվում է․ Ադրբեջանի ՊՆ

pokhhradzqutyun

 Ժամը 22։11-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Քելբաջարի (Քարվաճառ) շրջանում փոխհրաձգությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե իբր հայկական կողմի դիպուկահարի կրակոցից նույն Քարվաճառի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայող է մահացել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին կրակահերթեր են գրանցվել հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Նշենք, որ տեսանյութում նույն այն մարտական հենակետն է, որտեղ էլ գրանցվել են կրակահերթերը: 

24news.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…