Տավուշի մարզում․ УАЗ-ը, մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 1 վիրավոր․

UAZ ov

 Երեկ, հուլիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, «Չաթախ» կոչվող սարամասում, Չինչին բնակավայրի բնակիչ 42-ամյա Տիգրան Քոչարյանը իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ․ Քոչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Բերդ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ Պառավաքար բնակավայրի բնակիչ 36-ամյա Մանուկ Վարդանյանը տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձարարականով՝ ավտեմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։  

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի 

shamshyan.com 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…