ԱՄՆ դեսպանությունն ուրախությամբ հայտարարում է Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների գծով «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ նոր մագիստրոսական ծրագրի մեկնարկի մասին

amn
 Մինչև ս․թ․ օգոստոսի 20-ը ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը ընդունում է դիմումներ այս նոր երկամյա մագիստրոսական ծրագրի համար, որն իրականցվում է ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ և Արիզոնայի համալսարանի հետ համագործակցությամբ։
💲Նախատեսվում է ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ մրցութային հիմունքներով։
✅Արիզոնայի համալսարանի հետ համակարգելով՝ ԵՊՀ-ը մշակել է այս միջառարկայական ուսումնական ծրագիրը, որով կուսուցանվեն այնպիսի առարկաներ, ինչպիսիք են՝ ամերիկյան քաղաքական համակարգը, արտաքին քաղաքականությունը, պատմությունը, տնտեսությունը և հասարակությունը։
✅Մանրամասն տեղեկություններ ստանալու համար տես՝ https://am.usembassy.gov/hy/american-studies-arm/
✅Ձեր հարցերն ու դիմումները ներկայացրեք Ամերիկյան հետազոտությունների կենտրոն՝ Նարինե Ասրյանին՝ էլ․ փոստի narine221291@gmail.com հասցեով։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…