Ալիևի ռեժիմը սկսում է վճարել պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի համար․ Թանկյան

Tankyan

 Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի փոփոխության ընդունմանը: Իր ֆեյսբուքյան էջում ռոք երգիչը գրել է.

«Մեծ հաղթանակ՝ հանուն արդարության: Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի քայլերը պահանջում են պատժիչ գործողություններ: Այսօրվանից Ալիևի ռեժիմը սկսում է վճարել պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի համար: Հանուն արդարության պայքարող աշխարհի բոլոր հայերին կոչ եմ անում ձեր երկրներում ջանքեր գործադրել Ադրբեջանի դեմ անհապաղ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…