Ռուսաստանում X-95 հեռահար գերձայնային հրթիռ են ստեղծում

hrtir

 Ռուսաստանում մեծ հեռահարության X-95 նորագույն ավիացիոն գերձայնային հրթիռ են մշակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարուդնիցկին հայտնել Է «Ռազմական միտք» հանդեսի համար հոդվածում:

Մարտական գործողությունների հաջող վարման կարեւորագույն պայմանը նա համարում Է գերիշխելը օդատիեզերական ոլորտում, իսկ այն ապահովել կարելի Է հարվածային եւ կործանիչ ավիացիայի արդյունավետ կիրառման հաշվին: «Այդ նպատակներով Օդատիեզերական ուժերի համար մշակվում եւ սպառազինման են ընդունվում այնպիսի նոր եւ արդիականացված սպառազինության նմուշներ, ռազմական եւ հատուկ տեխնիկա, ինչպիսիք են ռազմավարական Տու-160Մ հրթիռակիր-ռմբակոծիչը, «Դաշույն» ավիացիոն գերձայնային հրթիռային համալիրը, մեծ հեռահարության օդային բազավորման գերճշգրիտ զենքը, մասնավորապես X-95 գերձայնային հրթիռը»,-գրում Է Զառուդնիցկին:

Բացի այդ, հավելել Է նա, ստեղծվում են անօդաչու թռչող սարքեր, հորիզոնական հայտնաբերման ռադիոտեղորոշիչ կայաններ, զենիթային հրթիռային համակարգեր, նորագույն այլ ռազմական տեխնիկա: Փետրվար ամսին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել Է, որ տարբեր բազավորման գերձայնային համալիրները կդառնան ոչ միջուկային զսպման ռուսաստանյան ուժերի հիմքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…