«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կդիմեն Սահմանադրական դատարան

Kdimen SD

 ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԺ նախագահի ընտրության գործընթացի սահմանադրականությունը վիճարկելու պահանջով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստում այս մասին հայտնեցին խմբակցության անդամները:

«Ինչպես մեր խմբակցությունը երեկ հայտարարեց՝ եթե ԱԺ նախագահի քվեարկությունը կատարվելու է  առանց երկու թեկնածուների մասնակցության, մենք այդ ընտրությունը համարելու ենք ապօրինի և դիմելու ՍԴ՝ ընտրական գործընթացը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Երկրորդ՝ հիմք ընդունելով Սահմանադրությունը  և ԱԺ կանոնակարգ օրենքը՝ դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ պատգամավորների անձեռնմխելիության առկայության պայմաններում նրանց ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու և նաև մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ»,-ասաց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը հավելեց, որ երեկվա ընտրությունների պրոցեսը տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ, իրենց դաշինքը ևս վիճարկելու է այդ գործընթացի սահմանադրականությունը ՍԴ-ում:

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն էլ նշեց, թե քվեարկության գործընթացը ևս ունեցել է տեխնիկական, բայց էական բնույթի խախտում: «Քվեարկությունը սկսված լինելու պայմաններում անհասկանալի կերպով ընդհատվել է, քվեաթերթիկը փոխվել և նորից սկսվել է քվեարկությունը: Պետք է պարզապես ավարտվեր նշված քվեարկությունը՝ անվավեր տրամաբանությամբ և նորից սկսվեր գործընթացը»,- ասաց նա ու հավելեց՝ դրա վերաբերյալ ևս գործընթաց կիրականացվի:

Փակ գաղտնի քվեարկությամբ օգոստոսի 2-ին ԱԺ նախագահ է ընտրվել ՔՊ-ի թեկնածու Ալեն Սիմոնյանը«Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության ՝ ԱԺ նախագահի թեկնածուն ևս «Հայաստան» խմբակցությունից էր, առաջադրվել էր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: Երկու թեկնածուներն էլ չէին մասնակցում նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, քանի որ կալանավորված են:

 Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան  մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): 

Օգոստոսի 2-ին ԱԺ նախագահի առաջին ընտրությունն ընդհատվել էր, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալ էր եղել, անցկացվել էր նոր ընտրություն:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…