Թուրքական Քոնիայում քուրդ ընտանիքի սպանությունը վախի մթնոլորտ է առաջացրել տեղի քրդերի շրջանում

yntaniqi spanutyun

 Հուլիսի 30-ին Թուրքիայի Քոնիա քաղաքում մի խոuմբ անձիք ներխուժել են քրդական ընտանիքի պատկանող առանձնատուն, սպանել ընտանիքի 7 անդամներին, ապա հրդեհել տունն ու հեռացել:

Դաժան սպանության լուրը մեծ արձագանք է գտել Թուրքիայով մեկ: Դեպքի մասին դատապարտող հայտարարություններ են արել տարբեր քաղաքական կուսակցությունների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դեպքը, սակայն ամենամեծ անհանգստությունն ու վախվորածությունն առաջացրել է Քոնիայում բնակվող քուրդ ընտաննիքների շրջանում:   

Այս մասին Քոնիա այցելած թուրքական «Evrensel» կայքի լրագրողին պատմել են Քոնիայում բնակվող քրդերը: Վերջինները նշել են, որ քրդերն անկախ իրենց քաղաքական հայացքներից, իրենց այլևս անվտանգ չեն զգում: Նրանց պնդմամբ՝ իրականացված սպանության իրական պատճառն ազգային հողի վրա ատելության է եղել:

Քոնիացի քրդերից մեկն ակնարկել է, որ քրդերի դեմ ատելությունը բորբոքվում է քաղաքական իշխանությանների ելույթներում օգտագործվող բառապաշարի հետևանքով:

«Սովորական թուրք քաղաքացին ինքն իրեն չի ասում՝ գնամ քուրդ սպանեմ, բայց եթե դու (նկատի ունի իշխանություններին), քրդերի վերաբերյալ ամեն օր օգտագործես «ահաբեկիչ», «հայրենիքի դավաճան» և նմանատիպ այլ արտահայտություններ, ապա անգամ իրար կողք-կողքի ապրող հարևաններին թշնամի կդարձնես»,- ասել է սպանված քուրդ ընտանիքի ազգականը:

Հաղորդվում է, որ սպանված Դեդեօղուլլարը ընտանիքի անդամները նախկինում բազմիցս հետապնդումների են ենթարկվել հարևան թուրքերի կողմից, իսկ հուլիսի 21-ին էլ մի խումբ թուրք ազգայնականների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել: 

Նշենք, որ օրեր առաջ էլ մեկ այլ քուրդ ընտանիքի դեմ էլ ռասիստական հողի վրա հարձակում էր տեղի ունեցել մայրաքաղաքա Անկարայում:

 

1lurer.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…