Երևանի կենտրոնում. «Ֆլագման» սրճարանի մոտից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդ. օպերատիվ են գործել միայն ոստիկանության Երևանի և Կենտրոնականի բաժնի ծառայողները

Flagman

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 5-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 17։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է հեմոռագիկ շոկով, գլխի և ոտքի շրջանում՝ դանակի մի քանի հարվածներով տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին հիվանդանոցից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության կենտրոնական բաժին։  Մինչ Մարաշի բաժանմունքի ծառայողները ծանրութեթև կանեին, թե որտեղ և ինչ պայմաններում է դեպքը տեղի ունեցել, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Սարգսյանն է։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա 26 հասցեում գործող «Ֆլագման» սրճարանի մոտ, որի ժամանակ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացարձակ անհարգալից վերաբերմունք, դեռևս չպարզված հանգամանքներում հարձակվել են Լ. Սարգսյանի վրա, մարմնական վնասվածքներ պատճառել, ինչպես նաև դանակի մի քանի հարվածներ հասցրել նրա գլխի և ոտքի հատվածներին։ Փաստի առթիվ ոստիկանթւթյան կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք դանակը կամ դանակները հայտնաբերելու ուղղությամբ։ 

shamshyan.com 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…