Թուրքիան պատրաստվում է 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան

inqnatirner

 Թուրքիան ցանկանում է հնարավորության դեպքում 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան՝ մեծ չափերի հասած հրդեհները մարմանն աջակցելու նպատակով:

Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: 

«Քննարկում ենք Հունաստանի կողմից ներկայացված հրշեջ ինքնաթիռի հայտը: Մեզ մոտ առկա հրդեհների թուլանալուն զուգահեռ եթե կարողանանք Հունաստանի այդ դիմումին կընդառաջենք»,- ասել է Չավուշօղլուն:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ այս թեմայով հայտարարություն է արել նաև Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը: Վերջինս սոցցանցում արած գրառման մեջ տեղեկացրել է, որ խոսել է թուրք պաշտոնակցի հետ, ով խոստացել է 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան:  

Հիշեցնենք, որ Թուրքիայում անտառային հրդեհների ամենաուժգին տարածվելու օրերին Հունաստանը պատրաստակամություն էր հայտնել հրշեջ ինքնաթիռ ուղարկել Թուրքիա, սակայն իր տարածքում էլ անտառային հրդեհներ բռնկվելու պատճառով չէր կարողացել ուղարկել:

Հուլիսի 28-ից Թուրքիայում սկսված անտառային հրդեհների շուրջ 250 օջախ է մարվել: Ըստ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառների նախարար Բեքիր Փաքդեմիրլիի՝ այժմ միայն երկու նահանգում են մնացել հրդեհի օջախներ, 2-ը Մուղլայում, 1-ը Այդընում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…