Ագրեսիայի դեպքում ՌԴ-ն 2 երկրների իր բազաները կօգտագործի ՀԱՊԿ սահմանները պաշտպանելու համար

Shoygu

 «Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանում՝ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանների վրա։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ տեղեկացնելով, որ թալիբները խոստացել են չանցնել սահմանները և չհարձակվել հարակից տարածքների վրա, գրում է գրում է kommersant.ru-ը։ 

Սերգեյ Շոյգուն նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանը Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները ագրեսիայի դեպքում կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար, և որ ՀԱՊԿ երկրներին անհրաժեշտ է Աֆղանստանի ուղղությամբ Ռուսաստանի օգնությունը․ հարցը վերաբերում է նաև Ռուսաստանի ռազմական անվտանգությանը:

Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ Տաջիկստանն ու Ուզբեկստանը պատրաստ լինեն հետ մղել հնարավոր սադրանքները:

Առավել մանրամասն՝ այստեղ։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story