«Թալիբան»-ի ներկայացուցիչը բացատրել Է Աֆղանստանի քաղաքների արագ նվաճումը

Taliban

 Աֆղանստանի մի շարք խոշոր քաղաքների արագ անցումը «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո վկայում Է երկրի ժողովրդի շրջանում նրան աջակցելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտարարել Է խմբավորման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը: Նրա խոսքով՝ «Աֆղանստանի նահանգները կամավոր ընդունում են թալիբների իշխանությունը. նրա խոսքով, նրանց կողմից «չկա ուժի ոչ մի կիրառում»: «Աֆղան ժողովուրդը ցանկանում Է լինել մեզ հետ եւ ողջունում Է մեզ, դրա մասին վկայում Է երկրի խոշոր քաղաքների արագ անկումը»,-խոսնակ Նայիմը հայտարարել Է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին:

Թալիբների քաղաքական գրասենյակի խոսնակը նշել Է, որ շարժումը իշխանության գալուց հետո մտադիր Է հավասարակշռված հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ, հայտարարելով, որ «Թալիբան»-ը խնդիրներ չունի հարեւան երկրների հետ»: «Մենք դուռը չենք փակի քաղաքական թրեկի համար: Մենք մեր քաղաքական տեսլականը ներկայացրել ենք Դոհայի հանդիպմանը»,-հավելել Է նա: Աֆղանստանում առաջին տարին չԷ, որ շարունակվում Է կառավարական ուժերի դիմակայությունը «Թալիբան» արմատական շարժման դեմ, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական եւ սահմանային շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:

Էսկալացիան տեղի Է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը ՌԴ ԱԳ նախարարը համարել Է Վաշինգտոնի առաքելության ձախողման ընդունում Աֆղանստանում: Թալիբներն օգոստոսի սկզբին 2016 թվականից ի վեր առաջին անգամ վերցրել են երկրի 34 նահանգներից մեկի վարչական կենտրոնը: Դրանից հետո, նրանք հայտարարել են եւս տասից ավելի վարչական կենտրոններ վերցնելու մասին, մարտական բախումները շարունակվում են: Այդ ֆոնի վրա արեւմտյան ԶԼմ-ներում հայտնվել Է տեղեկատվություն, վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության աղբուրների, որ թալիբները կարող են ամիսների ընթացքում շրջափակել եւ նույնիսկ վերահսկողության տակ վերցնել Քաբուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

civic.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…