Շիրակի մարզում 41-ամյա տղամարդը առվակից ձուկ բռնելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է

tok

 Օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը «Ամասիա» ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Ամասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Ամասիա գյուղի բնակիչ Արամ Խաչատրյանը և հայտնել, որ Ձորակերտ գյուղի մոտ՝ առվակի ափին տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները առվակի ափին հայտնաբերել են Ամասիա գյուղի բնակիչ 41-ամյա Նորայր Խաչատրյանի դին։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս առվակի ափին ձկնորսական կարթով անզգուշաբար կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով էլեկտրահարվել և տեղում մահացել է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի ձախ ձեռքի ափի մեջ հայտնաբերվել է այրված վերք։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…