Ալիևը խոստովանել է, որ եթե պատերազմում չլիներ Թուրքիայի աջակցությունը, Ադրբեջանը լուրջ խնդիրներ կունենար

xostovanum

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk հեռուսատաալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ եթե Արցախյան պատերազմում չլիներ Թուրքիայի համակողմանի աջակցությունը, Ադրբեջանը լուրջ խնդիրներ կունենար։ «Ես լիովին համոզված եմ, որ եթե չլիներ Թուրքիայի գործոնը, ապա հայամետ ուժերը, երկրները իրենց քիթը կխոթեին և մեծ խնդիրներ կստեղծեին մեզ համար»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ Թուրքիան ոչ միայն անօդաչու թռչող սարքերով է աջակցել, այլև համակողմանիորեն և առաջին հերթին «իր սիրելի եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները պատերազմի առաջին ժամերին դրական դերակատարում են ունեցել»։ «Նա ասաց, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է, ցուցաբերում է ու կցուցաբերի քաղաքական ու բարոյական աջակցություն Ադրբեջանի արդար գործին։ Եվ սա մեծ նշանակություն ունեցավ, քանի որ շատերին էր հետ պահում հարցին միջամտելուց։ Պատերազմի ընթացքում մի շարք երկրների քաղաքական դիրքորոշումը ցույց տվեց, որ նրանք Հայաստանի կողմից էին»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ այդ երկրների դիրքորոշման վրա ոչ մի հիմնավոր խոսք չի ազդել, և նրանք մեղադրել են Բաքվին։ Ըստ Ալիևի՝ դրա համար էլ Թուրքիայի նախագահի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ պաշտպանության նախարարի, արտաքին գործերի, խորհրդարանի ղեկավարի հայտարարությունները շատերին են հետ պահել։ Ադրբեջանի ղեկավարը նաև հայտարարել է, որ Թուրքիայից գնված ժամանակակից զինատեսակները, այդ թվում՝ «Բայրաքթարները», պատերազմի ընթացքում հեշտացրել են իրենց գործը։ «Եթե մենք չունենայինք այդ զինատեսակը, մեզ համար ավելի դժվար կլիներ, անկասկած ավելի շատ էլ զոհեր կլինեին։ Մենք Թուրքիայից ոչ միայն հարվածային անօդաչու սարքեր ենք ձեռք բերել, այլև այլ զինատեսակներ, դրանք են՝ «Գասիրգա» համակարգերը, զինվորական մեքենաներ, «կոբրաներ»։ Այսինքն՝ կան տարբեր տեսակի զենքեր ու այդ գործընթացը շարունակվում է։ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը շատ արագ զարգանում է, և մենք, իհարկե, դրանից օգուտ ենք ստանում ու շարունակելու ենք ստանալ»,- ասել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ թուրք-ադրբեջանական միությունը արդեն իսկ տարածաշրջանային գործոն է, և միգուցե մի օր այն դառնա համաշխարհային գործոն։ Էմմա Չոբանյան

 factor.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…