Սև լիճը մերն է, մյուս տարածքները մերն են․ Ալիևը հայտարարել է, որ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքը չի հեռանա

Aliev

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի գրավյալ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ այցի ընթացքում հայտարարել է, որ Բաքուն իրականացնում է հայ-ադրբեջանական սահմանի ամրացման ինտենսիվ աշխատանքներ։ «Այժմ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու սահմանապահ զորքերը ստեղծում են անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածներ ու զորամասեր սահմանի ամբողջ երկայնքով՝ Մռավից մինչև Արաքս գետ, և մենք ամրացնում ենք այդ սահմանները»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ, մասնավորապես, ամրապնդվում է պետական սահմանը Քարվաճառի, Բերձորի ու Զանգեզուրի ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը, որոնք մայիսի 12-ից գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, չեն հեռանալու։ «Այս սահմանը հայերի վերահսկողություն տակ էր 30 տարի։ Այն բանից հետո, երբ մայիսին ձյունը հալվեց, մենք մոտեցանք մեր սահմաններին ու զբաղեցրինք մեր դիրքերը՝ հաստատվեցինք Զանգեզուրում ու այնտեղ ամրացանք»,- ասել է Իլհամ Ալիևը։ Նա կրկին տարածքային պահանջներ է ներկայացնել Հայաստանի նկատմամբ ու միաժամանակ խոստովանել, որ ադրբեջանական զորքը ապօրինաբար է մտել ՀՀ տարածք։ «Դա մեր հողն է։ Հայաստանի կողմից հնչեցված արտահայտությունները լիովին անհիմն են։ Մենք մեր հողում ենք, Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են։ Մենք վերադարձել ենք։ Եթե սահմանն անցնում է այն տեղով, որի մասին հայերը խոսում են, ապա ինչո՞ւ այնտեղ չեն մնացել։ Երբ մենք եկանք ու մնացինք, նրանք հայտարարեցին, որ սխալ տեղում ենք։ Մենք այնտեղ ենք կանգնած, որտեղ պետք է և եթե ցանկանանք, ապա կկանգնենք այնտեղ, որտեղ նպատակահարմար գտնենք»,- ասել է Ադբեջանի ղեկավարը։ Էմմա Չոբանյան

 factor.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…