Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Handipel en

 Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Հանդիպումը կայացել է 15-րդ Միջազգային ռազմարդյունաբերական տոնավաճառի (IDEF 21) շրջանակներում։ Տոնավաճառի բացումը կատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Թուրքական մամուլի հավաստմամբ՝ նախարարները անդրադարձել են նաև Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Հուլուսի Աքարը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ Թուրքիան աջակցում է «եղբայրական Ադրբեջանի» հակահայկական գործունեությանը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…