Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 8 ամսական երեխա է մահացել

8 amya

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ տեղափոխված երեխան ժամը 21։30-ի սահմաններում հանկարծամահ է եղել։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 8-ամսական Նարե Ս․-ն էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել այս տարվա օգոստոսի 4-ին։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։  Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։  

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…