Հրդեհ «Երից Մանկանց» վանքի տարածքում․ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ շուրջ 40 հրշեջ փրկարարով

Eric mankanc

 Օգոստոսի 18-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Տոնաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Երից Մանկանց» վանքի հարակից անտառածածկ հատվածում բռնկված հրդեհը շարունակվում է: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները երկու մարտական հաշվարկով մեկնել են կանչի վայր և աշխատել ամբողջ օրվա ընթացքում: Սակայն, կրակն արագորեն տարածվել է ուղեկցվող քամու ուժգնացման պատճառով:

Հաշվի առնելով վտանգի լրջությունը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ և ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ խումբ՝ շուրջ 40 հրշեջ փրկարարով:

Շարունակվող հրդեհը մարելու նպատակով այսօր առավոտյան ժամը 7:00-ից հրդեհաշիջման աշխատանքներին ընդգրվել են ծառայության փրկարար ուժերի վարչության և Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջները, ինչպես նաև Մարտակերտի շրջվարչակազմի ռեսուրսները:

Աշխատանքը տեղում ղեկավարում է ԱԻՊԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրումյանը:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…