Կթույլատրվի դիմավորող անձանց մուտքը սպասասրահի չարգելված հատվածներ. «Զվարթնոց» օդանավակայան

ktuylatrvi
 ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան, տեղում ծանոթացել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ուղևորափոխադրումների արագ և անվտանգ կազմակերպման խնդիրներին:
Փոխնախարարները շրջել են օդանավակայանի սրահներում, հետաքրքրվել աշխատանքների ընթացքով:
Գործընկերները քննարկել են առկա խնդիրները, մասնավորապես` սպասասրահում ժամանողներին դիմավորող անձանց տեղաշարժի ճիշտ կառավարման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու հնարավոր լուծումները:
Նշվել է, որ ներկայումս արգելվում է դիմավորող անձանց մուտքը սպասասրահ, ինչը երբեմն դժգոհությունների առիթ է դառնում՝ խոչընդոտելով օդանավակայանի աշխատանքը։ Միաժամանակ, սպասասրահում գործում են մի շարք ծառայություններ (բանկոմատ, բանկ, սրճարան և այլն), որոնցից օգտվելու պայմանները ևս կարգավորման կարիք ունեն։
Քննարկումների ընթացքում առաջարկվել է դիտարկել թեթև շարժական կառույցների միջոցով ՊՇՌ թեստերի իրականացման հատվածը ժամանակավորապես մեկուսացնելու հնարավորությունը, ինչի արդյունքում կթույլատրվի դիմավորող անձանց մուտքը սպասասրահի չարգելված հատվածներ։
Այցի ընթացքում քննարկվել են համաճարակային իրավիճակի բարելավմանը և ուղևորահոսքերի արդյունավետ կարգավորմանն ուղղված այլ հարցեր ու առաջարկներ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…