Առայժմ COVID դեմ հավելյալ դեղաչափի կարիք չկա. ԱՀԿ

ahk

 Ներկայումս հետազոտությունների տվյալները չեն վկայում, որ կա անհրաժեշտություն COVID-19- ի հավելյալ չափաբաժնի մեջ, չորեքշաբթի օրն ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթանը: Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։

ԱՀԿ-ի խորհրդական Բրյուս Այլվորդն էլ, անդրադառնալով բարձր եկամուտ ունեցող երկրներում իրականացվող խթանող դեղաչափերին, Ժնևում կայացած ասուլիսի ընթացքում նշեց.

«Ամբողջ աշխարհում կա բավական քանակությամբ պատվաստանյութ, բայց այն չի ուղղվում ճիշտ ուղղությամբ և ճիշտ հերթականությամբ»,- ասել է նա:

Ցածր պատվաստումների պարագայում Դելտայի տարբերակը արագորեն փոխանցում է COVID-19-ը ամբողջ աշխարհում, ասում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաները:

«Վիրուսի՝ Դելտա տարբերակը, իսկապես լայնորեն տարածվում է պատվաստման ցածր մակարդակ և հանրային առողջության և սոցիալական միջոցառումների չափազանց սահմանափակ հնարավորություն ունեցող, ինչպես նաև անհետեւողական քայլեր ձեռնարկող երկրներում», — ասում է ԱՀԿ համաճարակաբան Մարիա Վան Կերխովը:

Պատվաստումները ակնհայտորեն կանխում են Դելտայի տարբերակից ծանր հիվանդություններն ու մահերի թվի աճը, ավելացրեց ԱՀԿ գլխավորգիտնական Սումյա Սվամինաթանը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…