Ամենահրատապ խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է. Նիկոլ Փաշինյան

anvtangutyun

 Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է. իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից ու ցանկությունից:

«Ամենահրատապ խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է: Ինչպե՞ս է ուրեմն կառավարությունն ապահովելու այդ անվտանգությունը: Այս նպատակին հասնելու համար կառավարությունը մտադիր է կիրառել առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական գործիքակազմը՝ որպես առաջնային նպատակ ունենալով Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգային միջավայրի կայունացումը:

Գործնական առումով ՀՀ կառավարությունը կարևոր է համարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի վերականգնումը և ողջունում է 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո համանախագահողների հայտարարությունները, որոնց հիմնական շեշտադրումը հետևյալն է՝ զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից ու գործողություններից, ԼՂ խաղաղ կարգավորման համար հնարավորինս արագ, առանց նախապայմանների վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ համանախագահները փաստել են, որ հակամարտությունը կարգավորված չէ, և հարցի համապարփակ և տևական կարգավորումը պետք է տեղի ունենա կողմերին հայտնի սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն:

«Կառավարության օգոստոսի 12-ի նիստում ես հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է բանակցային  գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկի: Պետք է հատուկ արձանագրեմ, որ կառավարության ծրագիրը ձևավորված ու ձևակերպված է բանակցային միջավայրի վերականգնմանն առավելագույնս նպաստելու միտումով ու նպատակադրումով, և կառավարությունը տրամադրված է առավելագույն կառուցողական աշխատանքի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…