ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանին

bta
 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին և կարևորելով Չինաստանի մեծ դերն ու փորձը համաշխարհային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում՝  նախարարը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է:
Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրերում շեշտադրվող տնտեսության արդյունաբերականացման հանգամանքը՝ նախարարը նշել է, որ ԲՏԱ նախարարությունը մասնավոր սեկտորին աջակցություն է տրամադրում   բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կայանալու և ամրապնդվելու նպատակով։ Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այս առումով ևս անգնահատելի է Չինաստանի հարուստ փորձը, որը գյուղատնտեսական երկրից կարճ ժամանակում առաջատար տեխնոլոգիական երկիր է դարձել։ 
«Մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ կարիք կա փոխելու տնտեսության զարգացման տրամաբանությունը: Ներմուծող երկրից պետք է դառնանք արտահանող երկիր, այդ թվում նաև առաջատար տեխնոլոգիական առումով»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։
Չինաստանի դեսպանը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու առիթով և նշել, որ Չինաստանի  տնտեսության մեջ վերջին 40 տարիների ընթացքում իսկապես զգալի ներդրումներ են կատարվել ԲՏԱ ոլորտում, որի արդյունքներն ակնհայտ են։ Ֆան Յոնգը ընդգծել է, որ Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն հետ ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության զարգացումը շատ հեռանկարային է համարում։
Հանդիպման ընթացում կողմերն անդրադարձել են նաև նորարարությունների, տեխնոլոգիաների և ձեռներեցության ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման և մի շարք այլ հարցերի։ 
Կարևորելով նախկին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նախարար Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն և առաջիկայում կոնկրետ արդյունքներ կգրանցվեն։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…