Վարդան Ղուկասյանը որոշել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին. 1in.am

Ghukasyan

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Վարդան Ղուկասյանը որդու հետ տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո որոշել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին: Մեզ հասած տեղեկություններով՝ վերջինս հիմա բանակցում է ՀՀԿ-ի հետ, ոչ թե «Պատիվ ունեմ»-ի հետ, որ իրեն առաջադրեն։

Բանն այն է, որ «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, որը կարծես մտադիր է հրաժարվել ընտրություններին իր մասնակցությունից՝ հասկանալով, որ ջախջախիչ պարտություն կկրի ՔՊ թեկնածու, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանից:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…