Թուրքական հեռուստաալիքի եթերում արգելվել է քրդերեն խոսել

Qrderen

 Թուրք հեռուստահաղորդավարուհի Դիդեմ Արսլան Յըլմազը արգելել է ուղիղ եթերում քրդերեն խոսել, ինչը վերջինիս դեմ սոցցանցերում բուռն դժգոհության ու բողոքի ալիք է առաջացրել։

«Show TV»-ի եթերում Յըլմազի հեղինակային հաղորդման ժամանակ հեռախոսազանգով եթերին միացած տարեց կինը սկսել է քրդերեն խոսել, ինչին ի պատասխան հաղորդավարուհին ասել է․ «Ոչ, ոչ։ Դա պետք է մեզ համար էլ հասկանալի լինի։ Տիկին Թյուրքանին եթերից հանեք։ Նա չի կարող այդպես խոսել։ Ոչ մի դեպքում։ Թող կարգին թուրքերեն խոսի։ Սա Թուրքիայի Հանրապետությունն է, մենք Արևելյան լեզուն չենք հասկանում։ Եթե հասկանանք, կխոսենք, բայց չենք հասկանում»։

Եթերից հետո «Twitter»-ում թուրք հաղորդավարուհու դեմ «Չափդ ճանաչիր Դիդեմ Արսլան» (#haddinibildidemarslan) հեշթեգով արշավ է սկսվել։ Օգտատերերը Յըլմազին ռասիստ են անվանել ու հիշեցրել, որ քրդերենը ոչ թե ինչ-որ անհայտ «Արևելյան լեզու» է, այլ շուրջ 50 մլն քրդերի մայրենի լեզուն, որոնցից 25 միլիոնը ապրում են հենց Թուրքիայում։

Օգտատերերից մեկն էլ գրել է․ «Խորհրդարանում արձանագրության մեջ «x» է նշվում, բանտերում՝ «անհայտ լեզու», հեռուստատեսությամբ ասում եք․ «Ոչ մի դեպքում»։ Բայց քրդերենը հազարավոր տարիներ ապրում է՝ ի հեճուկս ձեր ճնշումների․ ոչ ձեր արձանագրությունները, ոչ ձեր արգելքները այս հնագույն լեզվում որևէ հետք չեն կարող թողնել»։

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…