54-ամյա տղամարդը շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել

vayr e ynkel

 Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանոթյան Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի 7/4 հասցեում՝ կիսակառույց շինության տարածքում, տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշած վայրում հայտնաբերել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Վարդգես Իգիթյանի դին։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դանիելյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Իգիթյանը շինարարական աշխատանքներ կատարելիս մոտ 6 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ 

shamshyan.com 

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…