Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

Budaghyan

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Բուդաղյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արտակ Բուդաղյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար»,- ասված է նախագահի հրամանագրում

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանն ազատվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արտակ Բուդաղյանին ազատել 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…