Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Մարալիկի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու Nissan-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

bujquyr

 Երեկ՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 26 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 58-ամյա Գեղամ Սարիբեկյանի վարած Nissan և Շիրակի մարզի բնակիչ՝ 65-ամյա Հրաչիկ Մարգարյանի վարած Jinbei մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Մարգարյանի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 39-ամյա Իրինա Սմբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Jinbei-ը հաշվառված է «Մարալիկ» առողջապահական կենտրոնի հաշվեկշռում, վիրավորն էլ նշված կենտրոնի բուժքույրն է, և նրանք գնում էին հիվանդին բժշկական կենտրոն տեղափոխելու։ 

 shamshyan.com 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…