Թուրքիան սկսել է Աֆղանստանից դուրս բերել իր զինուժը

Durs e berum zorqery

 Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսել է Աֆղանստանից դուրս բերման գործընթացը։ Նախարարությունը հիշեցրել է, որ  ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում, ինչպես նաև՝ երկկողմ համաձայնությունների հիման վրա թուրքական զինուժը 2002 թվականից ծառայություն էր իրականացնում Աֆղանստանում։

«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանից հեռանալու որոշումից հետո Թուրքիան հայտարարել էր, որ հավատարիմ մնալով աֆղան ազգի ցանկության դեպքում նրա կողքին մնալու իր խոստմանը, որոշակի պայմանների առկայության դեպքում Թուրքիան պատրաստ է շարունակել ապահովել միջազգային Համիդ Կարզանի օդանավակայանի անվտանգությունը, ինչը արել էր վերջին 6 տարիների ընթացքում», — ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարթույան տարածած հայտարարության մեջ։

Սակայն երկրի կառավարումն իր ձեռքն առած թալիբան շարժումը պնդել է, որ մինչև օգոստոսի 31-ը ոչ մի օտար զինուժ, այդ թվում նաև՝ թուրքական, չպետք է մնա Աֆղանստանում։ Ըստ նախարարության՝ զորքերի տարհանումը սկսվել է օգոստոսի 25-ի երեկոյան։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ տեղեկացրել է, որ գործընթացը կտևի 24-36 ժամ։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…