Վանեցի հայը վերաթաղել է հայկական ավերված գերեզմանատան ոսկրակտորները

voskorner

  Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգի Տուշպա շրջանին կից Քալեջիք թաղամասում գտնվող հայկական պատմական գերեզմանատունը վերջերս շինարարական տեխնիկայի միջոցով ավերվել էր այն անձի կողմից, որը հանդես էր եկել որպես տվյալ տարածքի սեփականատեր: Շիրմաքարերը շարժվել էին, իսկ ոսկրակտորները հայտնվել հողի մակերևույթին:

Գայանե Գևորգյանը, ով ցեղասպանությունից մազապուրծ եղածների սերունդներից է, ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանից տեղափոխվել է Վան և բնակություն հաստատել այնտեղ:

Գևորգյանն այցելել է հայկական գերեզմանատուն և վերաթաղել ցաքուցրիվ եղած ոսկրակտորները: Նա քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում արտասվելով, ասել է. «Չնայած որ 6 տարի այստեղ բնակվում եմ, այսպիսի դեպքի առաջին անգամ եմ ականատես լինում: Ինձ միշտ ասում են՝ «Հա՞յ ես: Երանի՝ չգնային, այստեղ դրախտ կլիներ (խոսքը հայերի մասին է- խմբ.)»: Դե այստեղ նայեք ու որոշեք՝ դրա՞խտ է, թե՞ դժողք:  Գոնե հարգանքով վերաբերվեք մահացածներին»:

Գևորգյանը հայտնել է, որ բազմաթիվ հայեր փնտրում են իրենց պապերի գերեզմանները և հավելել.

«Նիդերլանդներից երեկ ինձ մի կին զանգահարեց և ասաց այն գյուղի անունը, որտեղ իր պապն է ապրել: Ուսումնասիրեցի. Պարզվեց՝ Արճեշում էր: Այդ կնոջ հայրը իր աղջկանից խնդրել էր, որ գտնի պապու գերեզմանը: Նրանք, ովքեր կգան այստեղ, մի օր կասեն՝ «այստեղ էին մեր պապերի շիրիմները»: Սակայն կգան ու այս տեսարանի ականատեսը կլինեն»:

Նրա փոխանցմամբ՝ հայկական գերեզմանների վրա թուրքական իշխանությունների որոշմամբ տներ պետք է կառուցվեն:

«Սրտիցս արյուն է կաթում: Նույնը անում են Ադրբեջանում հայկական գերեզմաների հետ»,- նկատել է Գևորգյանը:

Նա խնդրել է Վանի բնակչությանը, որպեսզի հետայսու չավերեն հայկական եկեղեցիներն ու գերեզմանները:

Գևորգյան նաև հռետորական հարց է բարձրացրել. «Եթե լինեին իրենց գերեզմանները, ապա ինչպե՞ս կարձագանքեին»:  

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…