Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Ռոնալդուի պայմանագրի մանրամասները

Ronaldo

 Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը 2 տարվա պայմանագիր է ստորագրել  պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը:

Ռոնալդուն նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այն ակումբն է, որը միշտ հատուկ տեղ է ունեցել իր սրտում: «Ես անհամբեր սպասում եմ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում խաղալուն և բոլոր երկրպագուներին նորից տեսնելուն: Ես պատրաստվում եմ  թիմին միանալ միջազգային խաղերից հետո, և հույս ունեմ, որ մենք հաջողված մրցաշրջան կունենանք»,- ասել է Ռոնալդուն:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերն էլ ընդգծել է, որ բառեր չի գտնում Ռոնալդուին նկարագրելու համար: «Նա ոչ միայն հրաշալի խաղացող է, այլև հիանալի մարդ: Յուրահատուկ մարդ պետք է լինես այդքան երկար ժամանակ բարձր մակարդակով խաղալու ցանկություն և կարողություն ունենալու համար: Ես չեմ կասկածում, որ նա կշարունակի տպավորել բոլորիս, իսկ նրա փորձը շատ կարևոր կլինի երիտասարդ խաղացողների համար: Ռոնալդուի վերադարձը վկայում է այս ակումբի յուրահատուկ գրավչության մասին, և ես միայն ուրախ եմ, որ նա վերադառնում է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել էր»,- նշել է Սուլշերը:

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ»-ում խաղացել է 2003-2009 թվականներին, որտեղից 2009 թվականին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»: 2018 թվականին Ռոնալդուն «Ռեալ»-ից տեղափոխվել է «Յուվենթուս», իսկ 2021 թվականի օգոստոսի 27-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարեց «Յուվենթուս»-ից Ռոնալդու տրանսֆերը ձեռք բերելու մասին:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…