ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն ու Ադրբեջանի արտգործնախարարը Բաքվում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարը

rus azeri

 ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը:

Ըստ հաղորդագրության՝ կողմերը նաև քննարկել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը և վստահություն ամրապնդող միջոցառումների իրագործումը:

Իգոր Խովաևը նախկին փոխնախագահին՝ Իգոր Պոպովին, փոխարինել է հուլիսին: Նա նշել է, որ իր այցը Բաքու ճանաչողական բնույթ ունի:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…