Պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

HH hatuk qnchakan carayutyun

 ՀՀ ԱԱԾ-ում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Վայոց ձորի գրասենյակի ղեկավար Գոռ Սեդրակյանը, ընդգրկված լինելով «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակում և համակարգելով կուսակցությունների դաշինքի Եղեգնաձորի տարածքային գրասենյակի աշխատանքները՝ հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար միասնական դիտավորությամբ երկու և ավելի անձանց առաջարկել և տվել է գումարի տեսքով կաշառք:

«Մասնավորապես, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու և վերը նշված դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Գոռ Սեդրակյանը Վայոց ձորի մարզում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդավորված եղանակով տվել է ընդհանուր 150.000 ՀՀ դրամ կաշառք, յուրաքանչուրին` 20.000-30.000-ական ՀՀ դրամի չափով: Բացի այդ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու պայմանով մի շարք քաղաքացիների առաջարկել և խոստացել է տրամադրել 15.000-20.000-ական ՀՀ դրամ կաշառք:»:

 ՀՀ հատուկ քննչական ծառայություն

2021 թվականի հունիսի 19-ին Գոռ Սեդրակյանը ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գ. Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…