ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է ՀՀ պահանջով

Pokhdespan

 Վկայակոչելով հյուսիսմակեդոնական Alsat-M հեռուստաալիքը, ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ձերբակալությունը օգոստոսի 27-ին իրականացրել են Սերբիայի իրավապահ մարմինները, երբ Միլենկովսկին «Պրեշեւո» սահմանային անցակետով ցանկանում էր մուտք գործել Հյուսիսային Մակեդոնիայի տարածք:
 
Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն հաստատել է ձերբակալության փաստը սեպտեմբերի 3-ին:
 
«Հեռուստաալիքի տվյալներով՝ Սերբիայի իշխանությունները գործել են հայկական կողմի հարցման համապատասխան, ում կողմից հետաքննվող գործով  անցնում է Միլե Միլենկովսկին: Դիվանագետը Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միյալկովի ազգականն է, որը ներկայում պատիժ է կրում պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
 
Ըստ Հայաստանի իրավապահ մարմինների տվյալների՝ 2018-թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ՝ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից մասնավոր ինքնաթիռով դուրս են բերել երկրի նախկին կառավարության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումարներ յուրացնելու մեջ», — հայտնում է ՏԱՍՍ-ը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…