Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ghazinyan

Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի 4 անդամ քվեարկեց կողմ, 7-ը` դեմ:

«Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ կներկայացնի կամ նույն թեկնածուին, կամ նոր թեկնածուի։ Առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…