Ակտիվ աշխատում ենք Արցախի ազատությունն ու բարեկեցությունն այս դժվարին ժամանակներում ապահովելու համար. Ջիմ Կոստա

AMN

 ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան միացել է Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակը նշող՝ Կալիֆոռնիայի և ամբողջ աշխարհի հայությանը: Նա մասնավորապես հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է լույս սփռել արցախցիների ձեռքբերումների վրա:

«Ինչպես տեսնում ենք ամերիկյան փորձից, ազատության ուղին երբեք հեշտ չի լինում: Երեք տասնամյակ անց Արցախն ու ժողովուրդը մեծ քայլի են դիմել: Այստեղ՝ Ամերիկայում, մասնավորապես՝ Կալիֆոռնիայի Սան Խոակին շրջանում՝ Վիլյամ Սարոյանի երկրում, շատ ամերիկահայեր մեծ ներդրում են ունեցել մեր ժողովրդավարության կենսունակության և հզորության գործում: Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես և իմ գործընկերները ակտիվ աշխատում ենք ԱՄՆ Կոնգրեսում Արցախի ազատությունն ու բարեկեցությունն այս դժվարին ժամանակներում ապահովելու համար»,- հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը:

1lurer.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…