ԱՄՆ-Ում Ստեղծվել Է Ձեռքի Ռոբոտացված Ճկուն Պրոթեզ․ Արժեքը՝ 500 $

protez

 Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) և Շանհայի համալսարանի (Չինաստան) գիտնականները նախագծել են փափուկ նյութերից պատրաստված ձեռքի պրոթեզ, որը կարող է կառավարվել ուղեղի ազդակների միջոցով։ Սարքի արժեքը սկսվում է 500 դոլարից։

Ծրագրի ղեկավար, MIT-ի պրոֆեսոր Սյուանե Չժաոյի խոսքով, պրոթեզը պատրաստված է սիլիկոնից և ածխածնային մանրաթելից: Այն շատ ավելի թեթև է, քան տիտանից կամ կոշտ նյութերից պատրաստված նույնատիպ պրոթեզները: Արհեստական ​​ձեռքը կառավարվում է սեղմված օդի միջոցով և թույլ է տալիս վերցնել նուրբ առարկաները՝ առանց դրանք կոտրելու վտանգի: Գիտնականը կոնստրուկցիան համեմատել է ռետինե ձեռնոցի հետ:

Պրոթեզը կարող է վերահսկվել մտքի ուժով՝ սենսորների միջոցով, որոնք հավաքում են մկանների էլեկտրական ազդակները․ սարքը միանգամից ուղեղից հրամաններ չի ստանում։ Մինչև  օգտագործումը, ծրագիրը հուշում է օգտագործողին մտածել մի քանի ժեստերի մասին, օրինակ՝ սեղմել, պահել և այլն, ապա սենսորները ֆիքսում են բոլոր ազդանշանները և դրանք փոխանցում մանիպուլյատորին:

Պրոթեզի մատների ծայրերի վրա տեղադրված են նաև շոշափելիքի տվիչներ, որոնք օգնում են հասկանալու՝ արդյո՞ք ձեռքը կպել է անհրաժեշտ առարկային, թե ոչ։

Այժմ նախագծի վրա աշխատող գիտնականները մտադիր են արագացնել պրոթեզի արձագանքը հրամաններին և ավելացնել ժեստերի թիվը: Նրանք հույս ունեն, որ այսկերպ կօգնեն անդամահատված կամ չզարգացած վերին վերջույթներ ունեցող միլիոնավոր մարդկանց: Միևնույն ժամանակ, սարքի գինը համեմատաբար մատչելի կլինի աշխարհի բնակչության մեծամասնության համար և համեմատելի կլինի նոր iPhone-ի արժեքի հետ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…